Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեկ նոր մանրամանասներ են հայտնի դարձել Հայաստանում ահաբեկչական հնարավոր գործողության վերաբերյալ ՀՀ իրավապահների ունեցած տեղեկությունների մասին: Ըստ այդմ, Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական այդ կազմակերպության գրոհայինների ներթափանցման մասին լուրը, ըստ էության, երեկ չի հերքել ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: «Ես չեմ մեկնաբանում այդ տեղեկությունները: ԱԱԾ-ի աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում օրենքով վերապահված բոլոր գործառույթները` ուղղված ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: Այնպես որ` անհանգստության որեւէ առիթ չկա»,- մեր թղթակցի հարցին ի պատասխան ասել է Բաղրամյանը:

Ահաբեկչական խմբի եւ հնարավոր ահաբեկչական գործողության մասին մանրամասներ պաշտոնապես ճշտել չհաջողվեց: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, իրավապահները չեն կարողանում պարզել` ահաբեկիչներն ապօրինի՞ են հատել ՀՀ սահմանը եւ այժմ թաքնվում են ինչ-որ տեղ, թե՞ Հայաստան են եկել որպես, ասենք, զբոսաշրջիկներ»,- գրում է «Հայկական ժամանակը»։

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ