«Հրապարակ»-ը գրում է. «Սիսիանի թիվ 2 դպրոցում երեքշաբթի կեսօրին իրարանացում էր:  Լուր էր տարածվել, թե առեւանգել են 5-րդ դասարանի աշխակերտուհի Նարինեին:

Ըստ աշակերտների, առեւանգողները եղել են 2 հոգի, որոնցից մեկը` դիմակով: Աղջկան, ըստ լուրերի, նստեցրել են սեւ «Վոլգա» եւ տարել»:

Սակայն դպրոցի տնօրեն Հրանտ Ազարումյանը թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է լուրը` դա համարելով «երեւակայության արդյունք»:

Սիսիանցիենրը պատմում են, որ մեկ շաբաթ առաջ նման առեւանգում եղել է նաեւ Սիսիանի թիվ 1 մանկապարտեզից եւ Բռնակոթից: