News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` մայիսի 11-ին բավարարել է Ֆրանսիական համալսարանի 12 դասախոսների հայցը` աշխատանքի վերականգնվելու, ինչպես նաեւ ավելի քան 10 միլիոն դրամի հասնող գումարը բռնագանձելու պահանջով:

Հիշեցնենք, որ դեռեւս 2010 թվականի օգոստոսի սկզբին աշխատանքից ազատված Ֆրանսիական համալսարանի 29 դասախոսներից 14-ն իրենց նախկին աշխատանքին վերականգնելու պահանջով դիմել էին դատարան:

Դատարանի վճռով հիշյալ գումարը ներառում է դասախոսներին համալսարանի կողմից չվճարված արձակուրդայիններն ու հարկադիր պարապուրդի համար վճարումները:

Համալսարանի ղեկավարությունը պնդում էր, որ աշխատանքից ազատված դասախոսների պայմանագրերի ժամկետը լրացել է, դրա համար էլ նրանք ազատվել են աշխատանքից:

Տպել
Ամենաշատ