News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով, ապա ներկայացրել մի քանի նկատառումներ:

«Նկատառում առաջին՝ ԲՀԿ առաջնորդը հստակ բացատրեց, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն իր ստորագրությունը դրեց, ինչպես այնուհետ ՀՀԿ մամուլի խոսնակը նկատեց՝ իրավական որեւէ ուժ չունեցող կոալիցիոն հայտարարության տակ։ Թվում էր Գագիկ Ծառուկյանի բացատրությունը լրացուցիչ մեկնաբանության կարիք չունի, սակայն, քաղաքական դաշտում վխտացող տարատեսակ արկածախնդիրներ սկսեցին աննախադեպ ակտիվություն եւ հետաքրքրություն ցուցաբերել ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի հանդեպ։

Կանխատեսելով ֆինանսա-տնտեսական ճգնաժամի լրջագույն հետեւանքները, ԲՀԿ-ն բազմիցս ասել է, որ անհրաժեշտ է ոչ թե զբաղվել ավազե ամրոցներ կառուցելով, այլ, մասնավորապես,  թեթեւացնել միջին եւ փոք բիզնեսի հարկային բեռը՝ տնտեսվարող այդ խավը վերջնականապես չխորտակելու համար։

Ավելին, ԲՀԿ խմբակցությունը հանդես եկավ  համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ, որը,  հիշեցնեմ, արժանացավ կառավարության բացասական եզրակացությանը։ Հիշեցնեմ նաեւ, որ ԲՀԿ խմբակցությունն էր, որ լինելով քաղաքական կոալիցիայի անդամ, բազմիցս դեմ  է քվեարկել օրենսդրական այն նախաձեռնություններին, որոնք մենք համարել ենք ուղղակի հարված միջին եւ  փոքր բիզնեսին, շարքային քաղաքացու շահերին։

Մեր խմբակցությունն էր դեմ քվեարկողը, երբ առանց լրջագույն հիմնավորման եւ հաշվարկի, հերթական վարկն էր ավելանում պետության՝ առանց այդ էլ աննախադեպ արտաքին պարտքի տակ կքած ուսերին։

Եւ երբ նույն պետական վիճակագրությունը փաստում է ծայրահեղ աղքատության մեջ գտնվողների թիվը, որն, ի դեպ, հատուկ հաստատումների կարիք չունի՝ տեսնելով հասարակության մի մեծ խավի անմխիթար սոցիալական վիճակը, երբ ուղղակի խայտառակ գնաճը ավելացնում է ներքին-սոցիալական եւս մեկ մարտահրավեր, ու երբ դեռեւս չավարտված պատերազմի պայմաններում, երբ ունենք մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղը, ահա այս պայմաններում առնվազն տարօրինակ է, թե ինչո՞ւ մամուլի տարբեր հրապարակումների հետեւից իրենց ականջները թափահարող արկածախնդիրները  համառորեն, իբր, չեն հասկանում, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը ստորագրեց կոալիցիոն հայտարարությունը։ Որպեսզի երկրի նախագահի թիկունքը ամուր լինի թե՛ դրսում՝ բանակցություններ վարելիս, թե՛ ներսում՝ տնտեսական եւ սոցիալական լրջագույն մարտահրավերներին  դիմակայելու համար։

Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ արշավը ԲՀԿ-ի դեմ սկսվեց հենց այս օրերին, երբ բոլորը «մոռանալով» նախկին ամենալրջագույն մեղադրանքներն ու վիրավորանքները՝ հրապարակային երխոսության գործընթաց են սկսել։

Ամեն ինչից անկախ, ուզում եմ շեշտել, որ ԲՀԿ-ն պարտաստ է եւ ունի բոլոր ռեսուրսները՝ դիմակայելու պատվիրված արշավներին, որովհետեւ մենք մեր թիկունքում ունենք հանրային մեծ աջակցություն։

Նկատառում երկրորդ, կամ մի փոքրիկ հետգրություն. ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, Բարգավաճ Հայաստանի քաղաքական ռեսուրսը ժողովրդի  վստահությունն է եւ վստահության ահա այդ՝ ամենակարեւոր քվեով  ԲՀԿ-ն  մասնակցելու է  եկող խորհրդարանական ընտրություններին, մեկ անգամ եւս հիշեցնեմ՝ առանձին ցուցակով, ի հեճուկս տարբեր սցենարներ եւ միզանսցեններ շրջանառության մեջ դնողների»- ասված է Նաիրա Զոհրաբյանի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ