News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկան հայրն ու նրա ոստիկան որդիները ծեծել են իրեն պարտականությունները կատարող 2 այլ ոստիկանների:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունից, ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՀ ոստիկանության Արարատի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Արթենյանին, վերջինիս ավագ որդուն՝  ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային  վարչության Վայքի բաժնի հերթապահ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ս. Արթենյանին, եւ կրտսեր որդուն՝ Սր. Արթենյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Նախաքննությամբ պարզվել է , որ 2011 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, նրանք իրենց ծառայողական պարտականությունները կատարող՝ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ա. Ասատրյանի, անչափահասների գործերով  բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռ. Սաղաթելյանի եւ նույն բաժանմունքի տեսուչ Ռ. Միսակյանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով պատճառել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորում:
Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ