News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սպառողների ազգային ասոցիացիայի սննդի անվտանգության փորձագետ Ֆրունզե Հայեթյանը այսօր՝ դեկտեմբերի 29-ին հրավիրած մամուլի ասուլիսում որոշ մեկնաբանություններ է հնչեցրել ձվի շուկայում ստեղծված դեֆիցիտի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում՝ պատահական չէ, եւ հետեւանք է ձվի շուկայի ամառային աժիոտաժի, երբ այն խանութներում վաճառվում էր ինքնարժեքից ցածր։ «Շատ արտադրողներ մղվեցին դուրս, չկարողացան գոյատեւել»,- ասաց Ֆ. Հայեթյանը։ Նրա կարծիքով՝ հատկապես տուժել են մանր գյուղացիական տնտեսությունները, որոնք էապես նվազեցրել են շուկաներին մատակարարվող ձվի ծավալները։

Փորձագետը թվեց նաեւ մի շարք այլ պատճառներ, որոնք կարող էին հանգեցնել ձվի թանկացման։ Դրանցից մեկն էլ կերի թանկացումն է։ Թեեւ խոշոր թռչնաբուծարանները ունեն կերի սեփական արտադրություն, այնուամենայնիվ՝ այդ կերի որոշ բաղադրիչներ ներկրում են։ «Արաքս» թռչնաֆաբրիկայից Հայեթյանին ասել են, որ ներկրվող կերի հումքը նույնպես թանկացել է։

Մյուս պատճառը ձվի սպառման ավելացումն է։ Ըստ Հայեթյանի՝ հայաստանցիները ներկայում 1,5 անգամ ավելի շատ ձու են օգտագործում, քան 1 տարի առաջ։ Դրան նպաստել է մյուս սննդատեսակների թանկացումը, որի պարագայում ձուն մնում է ամենաէժան եւ կալորիապես հարուստ սննդատեսակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Ամենաշատ