News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի հատկանիշներով (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով): Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնեց, որ նշված հոդվածներով մեղադրվում են Արմավիրի մարզի Լեռնագորգ գյուղում ծնված Երեւանի Մարտիկյան փողոցի 16 տանը վարձակալական հիմունքներով բնակվող 26-ամյա Տարոն Ժիրայրի Խաչատրյանը եւ Երեւանի Արտաշիսյան 37 շենքի 18 բնակարանի բնակիչ 22-ամյա Մհեր Ռուբենի Համբարձումյանը:

Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:30-ի սահմաններում Երեւանի Մովսես Խորենացու փողոցում գտնվող «Վաղարշ եւ Որդիներ» ոսկու շուկայի աշխատակից 31-ամյա Լուսինե Դավթյանի Մանուչարյանը դուրս է եկել շուկայի հարեւանությամբ գտնվող, Դեղատան 15 հասցեում գործող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշմման կետից: Այդ պահին նրա վրա է հարձակվել Տարոն Խաչատրյանը, հարվածել կնոջ գլխին, խլել պայուսակը եւ դիմել փախուստի: Գողացված պայուսակում եղել են արծաթյա եւ ոսկյա կանացի զարդեր՝  1 միլիոն 800 հազար դրամ արժողությամբ: Լուսինեն վազելով կողոպտչի հետեւից օգնութուն է կանչել: Տիգրան Մեծի 12 շենքի մոտակայքում մարմնական վնասվածքներ ստացած կինը ընկել է գետնին: Այդ պահին մոտակայքում գտնվող ոստիկանության Երեւանի վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Մանվել Հակոբյանը նկատել է, թե ինչպես է մի երիտասարդ՝ ձեռքին պայուսակ, տաքսի ավտոմեքենա նստում: Ոստիկանը մոտեցել է Լուսինեին, եւ երբ տեղեկացել է, որ նրան կողոպտել են, հետապնդել է տաքսուն, որի մեջ քիչ առաջ նստել էր գողացված պայուսակով երիտասարդը: Ոստիկանին հաջողվել է հենց մեքենայի մեջ բռնել կողոպտչի ընկերոջը՝ Մհեր Համբարձումյանին, իսկ Տարոնը դիմել է փախուստի:

Այդ ժամանակ օպերլիազորն իրեն ամրակցված հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակից  նախազգուշական մեկ կրակոց է արձակել օդ: Կրակոցի ձայնը լսելով դեպքի վայրին են մոտեցել  մոտակայքում իրենց ծառայությունը կատարող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի ոստիկանները: Քաղաքացիներն ու ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցները հետապնդել են Տարոնին մինչեւ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ եւ այդտեղ էլ վնասազերծել կողոպտչին: NEWS.am-ի տեղեկություններով, կողոպտիչները մեկ շաբաթ նախապես ճշտել են իրենց զոհի՝ Լուսինեի տեղաշարժը, ժամերը: Կողոպուտի օրը վարձել են «Ռելաքս» տաքսի ծառայության ավտոմեքենա, վարորդին ասելով, որ մեկնելու են Վանաձորի զորամաս (Դուց) եւ մինչեւ մեկնելը պետք է ոսկու շուկայի մոտ իրենց ազգականին տեսնեն եւ նրանից վերցնեն սննդով լի պայուսակ:

Նշենք, որ այս պահին կասկածյալ կողոպտիչները գտնվում են Երեւանի ժամանակավոր պահման մեկուսարանում: Իսկ այսօր՝  դեկտեմբերի 16-ին, քննչական մարմինը դիմելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասոթյան դատարան՝ միջնորդությամբ, որպեսզի կողոպտիչների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանք:

Ելենա Գեւորգյան

Հ.Գ. NEWS.am-ն ավելի վաղ՝ դեկտեմբերի 13-ին տեղադրել էր տեսանյութ, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը վնասազրեծում կողոպտիչներից մեկին՝ Մհեր Համբարձումյանին: Տեսանյութը տրամադրել էր ընթերցողը:

 

   Տարոն Խաչատրյան

 

 

   Մհեր Համբարձումյան

 

 

   ավագ օպերլիազոր Մանվել Հակոբյան

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ