Ֆրանսիայում նոր սկանդալի առիթ է դարձել երկրի առաջին տիկին Կառլա Բրունիի կյանքի մասին մասին պատմող աղմկահարույց՝ «Կառլա. Գաղտնի կյանք» գիրքը, որը հեղինակել է L'Express-ի լրագրող Բեսմա Լաուրին։ Գիրքը Ֆրանսիայի նախագահին ներկայացնում է որպես այլասերվածի, իսկ նրա կնոջը՝ «շրջազգեստով Դոն Ժուանի»:

Գրքում Կառլա Բրունին բոլորովին էլ իր սովորական ամպլուայի մեջ չէ։ Նախագահի համեստ կնոջ փոխարեն, ընթերցողին է ներկայանում ազատամիտ եւ անառակ մի մադամ։ «Քաղաքական առումով նա իսկական հոգս է իր ամուսնու համար»: Լաուրան առաջին տիկնոջը լիրբ եւ շատ խորամանկ է համարում։ Կան ակնարկներ նաեւ այն մասին, որ հավակնոտ կին լինելով՝ Բրունին անգամ դավաճանել է իր ամուսնուն, հայտնում է d-pils.lv-ն։

Գրքում խոսվում է նաեւ քաղաքական մի սկանդալի մասին. իբր ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Բրունիին ատում է, քանի որ վերջինս իր հետ բամբասել է իր ամուսնու սեքսուալ նախասիրությունների մասին։ Նա այնքան է անկեղծացել, որ Բարաք Օբամայի կնոջը պատմել է, թե ինչպես են մի անգամ իրենք այնքան երկար սեքսով զբաղվել, որ ստիպել են սպասել Ելիզավետա Երկրորդ թագուհուն։ Կանայք միմյանց չեն հավանել նաեւ նրա համար, որ Միշելը Բրունիի՝ աշխարհի ամենասեքսուալ առաջին տիկնոջ տիտղոսի միակ մրցակցուհին է։

Եւս մեկ ոչ այքան հաճելի միջադեպի մասին, թե ինչպես Բրունին ամուսնուն եւ իր երեք նախկին սիրեկաններին հրավիրել է պիկնիկի։ Լրագրողի վարկածով, Բրունին դա արել է հատուկ նրա համար, որպեսզի նվաստացնի իր նոր ամուսնուն։

Գրքում պատմվում է նաեւ այն մասին, թե որքան շատ է սիրում Ֆրանսիայի առաջին տիկինը պլաստիկ վիրահատությունները։ Դրանցից առաջինը, նա արել է, երբ 16 տարեկան է եղել: Այն ժամանակ նա ուղղել է իր քթի ձեւը։ Ինքը Բրունին պնդում է, որ մինչեւ 43 տարեկանը չի օգտվել պլաստիկ վիրաբույժների ծառայություններից։

Ելիսեյան պալատում գրքի լույս տեսնելն անարձագանք են թողել։ Փոխարենը այն մեկնաբանել են Սպիտակ Տնից։ ԱՄՆ առաջին տիկնոջ՝ դժոխային անվանված կյանքի մասին հատվածը հերքել են Սպիտակ տան աշխատակազմում։