News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր` օգոստոսի 18-ին  հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի երդումը հաստատելու մասին»: Համաձայն այդ հրամանի, հաստատվել է «Հայ ուսուցչի երդումը» եւ կազմակերպման ընթացակարգը: 2010-2011 ուսումնական տարվա առաջին օրը` սեպտեմբերի 1-ին, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր ուսուցիչների համար կկազմակերպվի երդման հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն  աշակերտները եւ ծնողները, ինչպես նաեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ին կկազմակերպվեն նման հանդիսավոր արարողություններ այն ուսուցիչների համար, ովքեր առաջին անգամ կստանձնեն ուսուցչի բարձր պաշտոնը:

Ստորեւ ներկայացնում ենք «Հայ ուսուցչի երդումը».

«Ես` ընտրելով մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության չափազանց պատասխանատու եւ պատվաբեր ճանապարհը,  հանդիսավոր երդվում եմ` պատվով կրել  Ուսուցչի բարձր եւ վեհ կոչումը:   Երդվո’ւմ եմ:

Իմ ստացած գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու  ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության եւ դաստիարակության գործին:  Երդվո’ւմ եմ:

Երդվում եմ` լինել  արդարամիտ, բարի, իմ գործին նվիրված եւ այդպիսին էլ դաստիարակել իմ աշակերտներին, ամեն ինչ անել, որպեսզի նրանք մեծ կյանք մտնեն սեփական ժողովրդի եւ Հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով:  Երդվո’ւմ եմ:

Երդվում եմ` ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրի համար դաստիարակեմ բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ  քաղաքացիներ:

Երդվու՜մ ենք:

Երդվում եմ` բարձր պահել հայ դպրոցի սուրբ անունը:  Երդվո’ւմ ենք»:

Նշենք, որ ԿԳ նախարարի հրամանում խոսք չկա այն մասին, թե ինչ են անելու ազգությամբ ոչ հայ ուսուցիչները:

Տպել
Ամենաշատ