Հայ-իրանական սահմանի Բարեկամության այգին կունենա ոչ միայն խորհրդանշական, այլեւ բնապահպանական նշանակություն: Այս մասին օգոստոսի 11-ին լրագրողներին հայտնել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
«Այդ կանաչ տարածքը միջանցք կդառնա հայ-իրանական սահմանով՝ Արաքս գետով կենդանիների բնական միգրացիայի համար», - նշել է նա:
Ըստ Գրիգորյանի` վերջերս բնապահպանական նոր տարածքի գաղափարը նորից քննարկվել է Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսիի հետ:
Հիշեցնենք, որ համատեղ «բարեկամության այգու» ստեղծման գաղափարը հնչեցվել էր ՀՀ բնապահպանության այն ժամանակվա նախարար Արամ Հարությունյանի կողմից` 2014 թ. փետրվարին աշխատանքային այցի ժամանակ: Հայկական կողմն արդեն 6 երթուղի է սահմանել` սահմանամերձ Արաքսով կենդանիների միգրացիայի համար: