News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ քաղաքական եւ տնտեսական առումներով մոտ է Մաքսային միությանն անդամակցած եւ չանդամակցած երկրների ներկայացուցիչներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը, «Ռուսաստանի ձայները» դեսպանների ակումբում «Եվրասիանական համագործակցություն. Հեռանկարներ եւ մարտահրավերներ» քննարկման ժամանակ, պատասխանելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման հնարավորության մասին հարցին, հաշվի առնելով, որ Հայաստանը սահման չունի այդ միության երկրների հետ:

«Հայաստանի հետ հարաբերությունները զարգանում են եւ այդ հարաբերությունները շատ սերտ բնույթ են կրում: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա դուք ինքներդ սահմանեցիք որոշակի խնդիրները, որոնք ակամա ի հայտ են գալիս. Խոսքը ընդհանուր սահմանների բացակայության մասին է: Դա, իսկապես, աշխարհգրական գործոն է, բայց դա ունի նաեւ իր տնտեսական չափումը: Որքան ես գիտեմ, Հայաստանը, ինչպես նաեւ Ուկրաինան, պետական զարգացման ռազմավարության տեսանկյունից առաջնությունը տալիս է եվրատլանտյան համագործակցությանը: Մենք դրանում ոչ մի վատ կամ լավ բան չենք տեսնում, դա Հայաստանի ընտրությունն է»,-ասել է նա, հավելելով, որ դա բոլորովին չի բացառում սերտ համագործակցությունը, այդ թվում Ազատ առեւտրի գոտու պայմանագրի շրջանակներում:

«Ինչ վերաբերում է երկաթուղու գործունեության վերականգնմանը, այդ հարցը բարձրացվել է նաեւ նախկինում: Բոլորին քաջ հայտնի է եւ հասկանալի է, թե որքան կարեւոր է այդ երկաթուղու գործարկումը: Եթե հանգամանքները թույլ տան, մենք, իհարկե, ուրախ կլինենք վերականգնել այդ երկաթուղին: Ռուսական կողմը, բոլոր դեպքերում, պատրաստ է անել ամեն բան, որպեսզի դա ստացվի»,-ասել է Դենիսովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ