News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում սննդամթերքի անվտանգության մասին նոր օրինագիծ է նախապատրաստվում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանը: Twinning-ի շրջանակում մշակվող օրինագծում կենդանական ծագմամբ մթերք արտադրողները պետք է արտադրության հիգիենիկ պայմանների գնահատման ընդհանուր աուդիտ անցնեն: «Այս պահանջների ապահովումը արտադրանքը գնահատելու հնարավորություն կտա: Եվ եթե տեսչական ստուգումները արտադրության եւ հիգիենայի ստանդարտներին անհամապատասխանություն հայտնաբերեն, ռիսկային կհամարվի ապրանքի արդեն ոչ թե խմբաքանակը, այլ ամբողջ արտադրությունը», - նշել է Ա. Բախչագուլյանը:  Այս դեպքում եթե արտադրանքը լաբորատոր կրկնակի փորձաքննության չենթարկվի, կփակվի: Փորձաքննությունը կանցկացվի HACCP-ի միջազգային ստանդարտներով:

«HACCP-ի ստանդարտները վերաբերում են միայն սուբյեկտների ստուգմանը, դրա սերտիֆիկացիան պարտադիր չի լինի»,- հավելել է Ա. Բախչագուլյանը: 

HACCP –ը (Hazard Analysis and Critical Control points) սննդային եւ դեղագործական արտադրության մենեջմենթի միջազգային համակարգ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ