News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հաջորդ տարի կխստացվեն հարկերից խուսափողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ վարչական լծակները, իրազեկումը, բացատրական աշխատանքները բավարար չեն հարկերի վճարումից խուսափելը կանխելու համար: «Անցում ենք կատարում ավելի խիստ, զգայուն միջոցների, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության ենթարկելը»,- ասաց Ա. Ալավերդյանը եւ հավելեց, որ հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ իրենց հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարում:

Ըստ Ա. Ալավերդյանի՝ ստվերային տնտեսության հիմքը փաստաթղթաշրջանառության բացակայությունն է, ինչը համատարած բնույթ է կրում; Նա չբացառեց, որ ԱԺ-ին օրինագիծ կներկայացվի փաստաթղթաշրջանառության բացակայության դեպքում պատժամիջոցները խստացնելու համար:

Ա. Ալավերդյանը նաեւ ներկայացրեց հաշվարկներ, ըստ որի՝ 1000 խոշոր հարկատուներին բաժին է ընկնում վճարված հարկերի 74%-ը: Կառավարության պաշտոնյան բացառեց, որ հարկային վարչարարության բեռն ընկնելու է փոքր եւ միջին բիզնեսի վրա; «Դա ֆիզիկապես ու տեսականորեն էլ հնարավոր չէ, քանի որ փոքր բիզնեսը ավելացված արժեքի հարկ վճարող չէ»,- պարզաբանեց Ա. Ալավերդյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ