«Հին Էրիվան» ռեստորանային համալիրի դիմաց այսօր` նոյեմբերի 5-ին, ժամը 20:50-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից: Թումանյան փողոցում «ԲՄՎ X6» մակնիշի 40 NN 004 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու հետիոտնի` 18-20 տարեկան երկու աղջկա, ովքեր հոսպիտալացվել են:

Նրանցից մեկին` 20-ամյա Հասմիկին, տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մյուսին՝   18-ամյա Անուշ Եսայանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Թիվ 1 համալասարանական հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ  Հասմիկը այժմ հետազոտություններ է անցնում, դեռեւս առողջական վիճակի մասին ոչինչ չեն կարող ասել; Իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Անուշ Եսայանն ընդունվել է բազմակի վնասվածքներով: