News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որը վարում էին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, քննարկվել են 2013 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկված եվրոպական ինտեգրման հարցերին վերաբերող ֆինանսական հատկացումներն ու նախատեսված ծրագրերը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է ոլորտի ֆինանսական հատկացումները, նշելով, որ ոլորտի մի շարք ծրագրերի իրականացման համար պետական բյուջեի նախագծով հատկացվելու է շուրջ 298,3 մլն դրամ: Մասնավորապես ՝ 140 մլն դրամ հատկացվելու է Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների գծով կրթության Ազգային ինստիտուտին, ինչն այս տարվա հատկացումից ավելի է 50 մլն դրամով: Ավելացումը կապված է Հայաստանի կողմից Բոլոնիայի քարտուղարության ստանձնման հետ: 122 մլն դրամ հատկացվելու է ԵՄ օրենսդրությունը հայերեն թարգմանելու գործին: 36 մլն դրամ նախատեսված է հատկացնել ԵՊՀ-ում գործող «Եվրոպական իրավունքի ինտեգրման կենտրոնի պետական աջակցություն կենտրոնին»՝ պահպանման ծախսերի համար: Բյուջետային հատկացումներից բացի՝ ոլորտ կուղղվեն նաեւ մի շարք դրամաշնորհներ, որոնք հատկացնելու է Եվրամիությունը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ոլորտում 2013 թվականի համար նախատեսված ծրագրերը: Ընդգծելով Եվրամիության հետ հարաբերությունների բարձր դինամիկան՝ ԱԳ նախարարն ասել է, որ զգալի առաջընթաց է արձանագրվել 2010 թվականի հուլիսից մեկնարկած Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում: Խորը եւ համապարփակ առեւտրի ազատ գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են այս տարվա հունիսին, երկու փուլերի արդյունքում արդեն որոշակի առաջընթաց է արձանագրվել: Ավարտվել են Վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրերի շուրջ բանակցությունները, որոնք նախաստորագրվել են այս տարվա հոկտեմբերին: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ երկու համաձայնագրերն առաջիկայում կստորագրվեն: Նախատեսվում է 2013 թվականին ավարտել նաեւ Խորը եւ համապարփակ առեւտրի ազատ գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունների փուլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ