Հայտնի է դարձել Քարվաճառի տարածքում հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետեւանքով մահացած եւ վիրավոր զինծառայողների անունները: Այս մասին հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Վթարի հետեւանքով զոհվել են մեքենայի վարորդը` շ/պ Արթուր Հովհաննեսի Երեմյանը (Ապարան, գյուղ Մուլքի), եւ պայմանագրային զինծառայողներ Մանվել Սանթրոյի Ապիջանյանը (Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ), Սանասար Վաչիկի Փիլոյանը (Արմավիրի մարզ, գյուղ Վանանդ), Գագիկ Կամոյի Վարդանյանը (Արմավիրի մարզ, գյուղ Մրգաշատ):

Վարդենիսի հիվանդանոցում այժմ  գտնվում է 15 վիրավոր զինծառայող, որոնց վիճակը հիմնականում միջին ծանրության է:

Վիրավորներն են. 
Ավետիսյան Կարեն Կամոյի
Գեւորգյան Գեւորգ Մնացականի
Եղիազարյան Վարազդատ Գարեգինի
Եղիազարյան Արթուր Գարեգինի
Զաքարյան Սարգիս Ռուստամի
Մուրադյան Արման Մանվելի
Խաչատրյան Մանուկ Լեւուշի
Խաչատրյան Էդիկ Ռաֆիկի
Մնացականյան Աշոտ Կոլյայի
Թալոյան Բաբկեն Գուրգենի
Երեմյան Մխիթար Վալերիկի
Գոմցյան Սանասար Ռոբերտի
Հարությունյան Դավիթ Ռաֆիկի
Հովհաննիսյան Կարեն Հրաչիկի
Սահակյան Արմենակ Լիպարիտի

Հիշեցնենք, որ Քարվաճառի տարածքում հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Դեպքը պատահել է դիրքերը բարձրանալիս, մեծ բարձրության վրա: