News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը հիմնված չէ ոչ միջազգային փորձի, ոչ էլ ողջամտության վրա: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին հայտարարեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու օրինագծի շուրջ քննարկումների ժամանակ:

Ըստ Ա. Մինասյանի՝ միջազգային փորձը հուշում է, որ ճգնաժամերը հաղթահարելու համար անհրաժեշտ է խթանել պահանջարկը, այդ թվում՝ աշխատավարձերը բարձրացնելու միջոցով: Այնինչ, պատգամավորի կարծիքով, ՀՀ կառավարությունն ավելի շուտ խեղդում է պահանջարկը, քան խթանում այն: «Եթե համարժեք վարձատրություն չեք տալիս, աշխատողը չի ստեղծում այն անհրաժեշտ արժեքը, որ անհրաժեշտ է գործատուին եւ պետությանը»,- նշեց Ա. Մինասյանը; Նա համոզմունք հայտնեց, որ  նվազագույն աշխատավարձը կենսաապահովման բյուջեի չափով սահմանելու դեպքում կունենանք եւ տնտեսական աճ, եւ զբաղվածության աճ, եւ կենսամակարդակի բարձրացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ