Հայասատանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը այս պահի դրությամբ տեղեկություն չունի` Աղվան Հովսեփյանը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելությունից զրկելու վերաբերյալ ԱԺ միջնորդություն ներկայացրել է, թե ոչ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ չի տիրապետում նման տեղեկատվության եւ չի կարող ասել, թե երբ կտիրապետի:
Իսկ ԱԺ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնեցին, որ այս պահի դրությամբ Աղվան Հովսեփյանը որեւէ միջնորդություն չի ներկայացրել:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե հնարավոր է առաջիկա քառօրյայում ԱԺ-ն քննարկի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
«Սա չի նշանակում, թե Օսկանյանը ձերբակալվելու է, այս փուլում ուզում են միայն անձեռնմխելիությունից զրկել, որ որպես «մեղադրյալ» գնա-գա ԱԱԾ` մնալով պատգամավոր»,- գրել էր թերթը:




























