Վերջերս Ամերիկայում վթարի ենթարկված Wdf Docando ֆեդերացիայի նախագահ, Golden Point Prodaction-ի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր եւ դերասան Գոռ Վարդանյանը` ընտանիքի հետ միասին, սեպտեմբերի 2-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Docando ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը:
Նա նշեց, որ թե Գոռ Վարդանյանի, թե նրա ընտանիքի անդամների վիճակը լավ է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 28-ին, ԱՄՆ-ի ժամանակով 22:00-ի սահմաններում, Լոս Անջելեսի Հոլիվուդ արվարձանի Los Feliz փողոցում` հանդիպակաց ընթացող մեքենան դուրս է եկել իր ուղեհատվածից ու բախվել Գոռ Վարդանյանի ավտոմեքենային: Մեքենայում եղել են նաեւ Վարդանյանի կինը` երեք երեխաների հետ միասին: Նրանք ստացել էին մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել էին հիվանդանոց:




























