News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Արմավիա» ընկերությունը մտադիր են վաճառել իտալացիներին: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Ինֆորմացիան ճշտելու նպատակով կապվեցինք «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայի հետ:

Մամուլի քարտուղարն ասաց, որ որեւէ կերպ չի ցանկանում մեկնաբանել այդ լուրերը:

««Արմավիայում» առայժմ չեն մեկնաբանում գնելու եւ վաճառելու մասին լուրերը»,- ասաց նա:

Նշենք, որ վերջերս  լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել «Արմավիան» վաճառելու մասին: Ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ի սեփականատերը Միխայել Բաղդասարովը ասել էր,  թե  եթե «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկման գները չիջեցնի, ապա «Արմավիան» կգնա սնանկացման ու կփակվի: Նրա  խոսքով՝ «եթե համաձայնության չգանք՝ կհայտարարենք սնանկացման մասին, տոմսերը կվերադարձնենք, ինքնաթիռները կվաճառենք ու պարտքերը կտանք»: 

«Ես հազար անգամ ասել եմ՝ «Արմավիան» վաճառվում է, հազար անգամ էլ ասել եմ՝ «Արմավիան» չի վաճառվում: Հիմա էլ ասում եմ՝ եթե ուզող կա, հիմա էլ հաճույքով կվաճառեմ: Ո՞վ է ուզում գնել, մատով ցույց տվեք»,- ասել էր սեփականատերը` մեկնաբանելով ընկերության վաճառքի մասին լուրերը::

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին , որ մոսկվաբնակ հայ գործարար Հարություն Փամբուկյանը 55 մլն դոլար է առաջարկել «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին, սակայն այդ ժամանակ ընկերության վաճառքի մասին լուրերը հերքվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ